AIRBUS-Ը ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ
Ինքնաթիռներ արտադրող աշխարհի խոշորագույն Airbus ընկերության հաշվարկների համաձայն առաջիկա վեց տարիների ընթացքում արտադրության ընդլայման և թողարկվող ինքնաթիռների հիմնական բնութագրերի բարելավման ծրագրերի իրականացման համար ընկերությանը կպահանջվի շուրջ 800 մլն եվրո (1,2 մլրդ դոլար): Ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն ավիաարտադրության ոլորտը պետական ներդրումային ծրագրերում ներառելու համապատասխան առաջարկությամբ Airbus-ն արդեն դիմել է ֆրանսիական կառավարությանը:
Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով եվրոպական Airbus ընկերության վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 40.2 մլրդ դոլար: