ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎԻԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԸ ՄԵԿ ԱՄՍՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 11%-ՈՎ
Միջազգային ավիափոխադրումների ծավալը 2009թ. մարտ ամսում նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել Է 11%-ով: Ինչպես նշում է Օդային Տրասպորտի Միջազգային Ասոցիացիան (IATA) ավիաընկերությունների եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են ավելի քան 20%-ով: Խոզի գրիպի տարածման վերաբերյալ տեղեկությունները կարող են լրացուցիչ բացասական ազդեցություն ունենալ ավիատրասպորտի ոլորտի վրա: IATA-ի կանխատեսմամբ 2009թ. միջազգային ավիափոխադրող ընկերությունների ընդհանուր զուտ շահույթը կկազմի 4,7 մլրդ դոլար: