ՖՐԱՆՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ALCATEL-LUCENT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 4.5 ԱՆԳԱՄ
Հեռահաղորդակցության սարքավորումներ արտադրող ֆրանս-ամերիկյան Alcatel-Lucent ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է շուրջ 4.5 անգամ և կազմել 182 մլն եվրո: Հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն ընկերության հասույթը կրճատվել է 9.3%-ով և կազմել 3.69 մլրդ եվրո:
Alcatel-Lucent ընկերությունը հրապարակել է նաև ծախսերի կրճատման ծրագրի շրջանակներում շուրջ 22.5 հազար աշխատակիցների կրճատման իր մտադրության մասին: