ALLIANZ ԵՎ AMERICAN EXPRESS ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՃԱՌՈՒՄ ԵՆ ICBC ԲԱՆԿԻ ԻՐԵՆՑ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
Գերմանական ապահովագրական Allianz ընկերությունը և American Express ընկերությունը մտադիր են վաճառել չինական Industrial & Commercial Bank of China (ICBC) բանկի իրենց բաժնետոմսերը և գործարքի իրականացմանը աջակցելու նպատակով դիմել են Goldman Sachs-ին: Այս երկու ընկերությունների բաժնետոմսերի առաջին կեսը վաճառքի կներկայացվի արդեն այս տարվա ապրիլի 28-ին, իսկ մյուս կեսը`հոկտեմբերի 20-ին: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվել է ավելի քան 2 մլրդ դոլար: