
«ԱԼՌՈՍԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՎԻԴԵՆՏՆԵՐ ՉԻ ՎՃԱՐԻ
Ալմաստ արդյունահանող ռուսական խոշորագույն «ԱԼՌՈՍԱ» ընկերությունը, զուտ շահույթի կտրուկ անկմամբ պայմանավորված, որոշում է ընդունել 2008թ. արդյունքներով չվճարել դիվիդենտներ, մինչդեռ բաժնետերերի կարծիքով ընկերության նախորդ տարվա գործունեությունը կարելի է բնութագրել որպես արդյունավետ: Չնայած համաշխարհային շուկայում թանկարժեք քարերի նկատմամբ պահանջարկի անկմանը, նախորդ տարվա ընթացքում ալմաստի վաճառքի ծավալը կազմել է 2 մլրդ 200 մլն դոլար, իսկ ադամանդների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 160 մլն դոլար: