AMERICAN AIRLINES-Ը ԿԿՐՃԱՏԻ 1,6 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ
American Airlines ավիաընկերությունը հայտարարել է 1.6 հազար աշխատակիցների կրճատման իր մտադրության մասին, որը կազմում է ընկերության ընդհանուր աշխատուժի շուրջ 2.4%-ը: Ընկերության ղեկավարությունը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամն էականորեն ազդել է ավիափոխադրումների պահանջարկի վրա, և հետևապես ծախսերի կրճատման անհրաժեշտություն է առաջացել: Մեկ այլ խոշոր Delta Air Lines Inc. ավիաընկերությունը նշել է, որ նախատեսվում է ընկերության գործունեության վերանայում, և հնարավոր է մոտ ապագայում ընկերության աշխատակիցների աշխատավարձերի կրճատումներ: