AMERICAN AIRLINES-Ը ՁԵՌՔ ԿԲԵՐԻ JAPAN AIR ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՄԻ ՄԱՍԸ
Ավիափոխադրումների ծավալով աշխարհի երկրորդ ավիաընկերությունը համարվող American Airlines-ը մտադիր է ձեռք բերել իր ճապոնական գործընկեր Japan Airlines Corp. ավիաընկերության բաժնետոմսերի մի մասն` այս կերպ աջակցելով ճապոնական ավիաընկերությանը հաղթահարել ֆինանսական դժվարությունները: Այս երկու ավիաընկերությունները նախատեսում են նաև համատեղ ծրագրային ապահովման համակարգերի կիրառում:
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն Japan Air ավիաընկերությունը լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման նպատակով բանակցություններ է վարում նաև Delta Air Lines Inc. և Air France-KLM ընկերությունների հետ: