
AMERICAN EXPRESS-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 48%-ՈՎ
Վարկային քարտերի ամերիկյան խոշորագույն օպերատոր American Express ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 48%-ով և կազմել 337 մլն դոլար: Նշենք, որ նախորդ տարվա երկրորդ եռամսյակում ընկերության զուտ շահույթը կազմել էր 653 մլն դոլար: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է 18%-ով և կազմել 6.1 մլրդ դոլար:
Նշենք, որ American Express ընկերությունը, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Նյու-Յորքում, հիմնադրվել է 1850թ.: Այն հանդիսանում է բազմաֆունկցիոնալ ընկերություն և մատուցում է ծառայություններ ֆինանսական, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում: Ներկայումս ընկերությունը հանդիսանում է ճանապարհային չեկերի, վճարային քարտերի, բիզնես ծառայությունների, ապահովագրության և միջազգային բանկային ծառայությունների շուկաներում առաջատար: