
ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏՔ Է ՍԱՀՄԱՆԵԼ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Անհրաժեշտ է, որպեսզի միջազգային ֆինանսական շուկաներն ունեն վերահսկողության առավել արդյունավետ համակարգ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` նշելով, որ այս շուկաներում սպեկուլյացիոն երևույթներ դեռևս առկա են: Որպես ցայտուն օրինակ` Գերմանիայի կանցլերը նշել է ներկայումս Հունաստանում ձևավորված իրավիճակը:
ԱՆգելա Մերկելի կարծիքով` միջազգային այնպիսի կառույցներ, ինչպիսիք են Արժույթի Միջազգային Հիմնադրամը և Համաշխարհային Բանկը, պետք է փորձեն հաստատել այնպիսի սկզբունքներ և նորմներ, որոնք հնարավորություն կտան ներկայիս գլոբալացման պայմաններում ապահովել ֆինանսական շուկաների կայուն զարգացում: