ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԵՎՐՈՅԻ ԱՆԿՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՆԳԵՑՆԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՓԼՈՒԶՄԱՆԸ
Եվրոյի անկումը կհանգեցնի ոչ միայն Եվրամիության փլուզմանը, այլև եվրոպական միության ամբողջական գաղափարի տապալմանը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` կոչ անելով եվրոպական երկրներին միավորվել և պայքարել եվրոպական արժութային միության պահպանման համար:
Նշենք, որ Եվրամիության անդամ մի շարք երկրներում ներկայումս, որպես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանք, դրսևվորվում են բացասական միտումներ: Հունաստանը, որը հայտնվել էր դեֆոլտի եզրին, Եվրամիության անդամ երկրներից և Արժույթի Միջազգային Հիմնադրամից ստացված ֆինանսական աջակցության շնորհիվ այժմ փորձում է լուծել պետական բյուջեի պակասուրդի իր խնդիրները:
Բյուջեի պակասուրդի կրճատման խնդիրներ ունեն նաև Իսպանիան և Պորտուգալիան: