ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԿՐՃԱՏՎԻ 5%-ՈՎ
Այս տարվա արդյունքներով Գերմանիայում կգրանցվի շուրջ 5% տնտեսական անկում: Նման կանխատեսում է արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել: Նա նշել է, որ անկման նման բարձր ցուցանիշ Գերմանիայում չի գրանցվել վերջին 60 տարիների ընթացքում:
Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով Գերմանիայի ՀՆԱ-ն աճել էր 1,3%-ով, սակայն համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում ընթացիկ տարում Գերմանիայում գրանցվել է արտահանման ծավալների զգալի անկում: Հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում կառավարությունը տնտեսության տարբեր ոլորտեր ուղղել է շուրջ 190 մլրդ եվրո: