
ԱՍԻԱԿԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 33%-ՈՎ
Ասիայի խոշորագույն շինարարական CapitaLand Ltd. հոլդինգը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի իր հաշվետվություն, որի համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 33%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում, որն ավարտվել է այս տարվա սեպտեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթը կազմել է 281,3 մլն սինգապուրյան դոլար (201 մլն ԱՄՆ դոլար), իսկ հասույթն աճել է 75%-ով և կազմել 1,05 մլրդ սինգապուրյան դոլար: