AUDI-Ն ԱՊԱՀՈՎԵԼ Է ՎԱճԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԻ 23,3% ԱՃ
Գերմանական առաջատար ավտոարտադրող Audi AG ընկերությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով գրանցել է գործառնական շահույթի և վաճառքի ծավալների զգալի աճ: Այսպես, ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության գործառնական շահույթն աճել է շուրջ 30%-ով` կազմելով 478 մլն եվրո:
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Audi ընկերությունը գրանցել է վաճառքի ծավալների ավելի քան 23,3% աճ: Եռամսյակի արդյունքներով ընկերության վաճառքի համախառն ծավալները կազմել են 8,26 մլրդ եվրո: