
AUDI-ԻՆ ԱՌԱՋԻԿԱ 5 ՏԱՐԻՆԵՐԻՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԿՆԵՐԴՆԻ 11.6 ՄԻԼԻԱՐԴ ԵՎՐՈ
Audi-ին 2011-2015թ.-ներին նախատեսում է ներդնել 11.6 միլիարդ դոլար նոր տեխնոլոգիաների և նոր արտադրանքի մշակման համար: Այս ծրագրի իրականացման ընթացքում 2011թ.-ին կստեղծվեն 1.2 հազար նոր աշխատատեղեր:
Մոտ 5 միլիարդ եվրո կհատկացվի Ինգոլշտանդում և Նեկարզուլմում գտնվող գործարանների արդիականացման համար: Իսկ միջոցների 80%-ը մոտ 9.5 միլիարդ եվրո կհատկացվի նոր արտադրատեսակների և տեխնոլոգիաների մշակման համար:
Audi AG-ի խոշորագույն բաժնետերն է 1909թ.-ին հիմնված Volkswagen ավտոհսկան, որին պատկանում է ընկերության բաժնետոմսերի 99%-ը: Audi AG-ն արտադրում է Audi և Lamborghini մակնիշներով ավտոմեքենաներ: