AUDI ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 29%-ՈՎ
Audi AG ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության եկամուտները, տնտեսական ճգնաժամի պայմաններում համաշխարհային շուկայում պահանջարկի կրճատմամբ պայմանավորված, 2009թ.-ի առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել են 29%-ով, իսկ ընկերության գործառնական շահույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է մոտ 30%-ով և կազմել 363 մլն եվրո: Audi AG ընկերության սեփականատեր Volkswagen AG ընկերության համախառն զուտ շահույթը նույն ժամանակահատվածում կրճատվել է 74%-ով, իսկ վաճառքի ծավալները նվազել են ավելի քան 11%-ով: