AUSTRIAN AIRLINES-Ը ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼ ԻՐ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ
Austrian Airlines ավիափոխադրող ընկերությունը, որի ակտիվները վերջերս ձեռք է բերել գերմանական Lufthansa AG ավիաընկերությունը, նախատեսում է ևս 500 աշխատատեղերի կրճատում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա հուլիսին Austrian Airlines-ը հայտարարել էր, որ մինչև 2010 թվականի կեսերը նախատեսվում է շուրջ 1 հազար աշխատատեղերի կրճատում: Այսպիսով, ներկա դրությամբ ազատման ենթակա աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է ավելի քան 1.5 հազար:
Նշենք, որ նախորդ տարվա ընթացքում Austrian Airlines ավիաընկերությունը փոխադրել է 10.7 մլն ուղևոր` 120 ուղղություններով: