AXA ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2.6%-ՈՎ
Ֆրանսիական խոշոր Axa ապահովագրական ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության հասույթը կրճատվել է 2.6%-ով և կազմել 68.09 մլրդ եվրո: Նշենք, որ 2008 թվականի առաջին երեք եռամսյակների արդյունքներով ընկերության հասույթը կազմել էր 69.46 մլրդ եվրո:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության եկամուտները կյանքի ապահովագրության գործառնություններից կրճատվել են 2.6%-ով, իսկ դժբախտ պատահարների ապահովագրությունից ստացված եկամուտներն աճել են շուրջ 1%-ով: