ՈւՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԱՌՎԻ S&P500 ԻՆԴԵՔՍԻ ԿԱԶՄՈՒՄ
Աշխարհի ամենահարուստ և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթին պատկանող Berkshire Hathaway ընկերությունը կներառվի այն առաջատար ընկերությունների շարքում, որոնց արժեթղթերը հաշվարռվում են ամերիկյան Standard & Poor”s 500 ինդեքսի հաշվարկման գործընթացում:
Նախատեսվում է, որ ինդեքսի կազմում ընկերության հաշվառումը կիրականացվի դեռևս ընթացքի մեջ գտնվող ընկերության որոշ ներդրումային նախագծերի ավարտից անիջապես հետո:
Հիշեցնենք, որ Berkshire Hathaway ընկերությունը, որն Ուորեն Բաֆեթը ղեկավարում է արդեն 45 տարի, դուրս է մնացել ինդեքսի կազմից` իր արժեթղթերի բավականին բարձր գների պատճառով: