BANK OF AMERICA ԲԱՆԿԸ ՊԵՏՔ Է ԱՎԵԼԱՑՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ 35 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ
Ամերիկյան խոշորագույն Bank of America բանկը պարտավոր է ավելացնել իր սեփական կապիտալը 35 մլրդ դոլարով: Այսպիսի որոշում են ընդունել ամերիկյան ֆինանսական վերստուգողները սթրես-տեստերի արդյունքների քննարկումից հետո: Նշենք, որ անհրաժեշտ կապիտալի ծավալը բանկը չի կարող ներգրավել անգամ այն դեպքում, երբ վաճառի իր բոլոր ակտիվները և երկարաժամկետ պարտավորությունները: Ներկա պայմաններում բանկի կապիտալազինվածությունը կազմում է մոտ 70 մլրդ դոլար:
ԱՄՆ Ֆինանսների նախարարության մշակած սթրես-տեստերի արդյունքները կհրապատակվեն մայիսի 7-ին ֆոնդային բորսաներում առևտրային շրջանների ավարտից հետո: