BANK OF AMERICA-Ն 7,3 ՄԼՐԴ ԴՈԼԱՐՈՎ ՎԱՃԱՌԵԼ Է CHINA CONSTRUCTION BANK CORP.-Ի ԻՐ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ 5.8%-Ը
Ակտիվների ծավալով ամերիկյան խոշորագույն Bank of America Corp. բանկը լրացուցիչ կապիտալի ներգրավման նպատակով վաճառել է China Construction Bank Corp. բանկի իրեն պատկանող արժեթղթերի 5,8%-ը (13,5 մլն արժեթուղթ)` 7,3 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ: Արժեթղթերը գնել են ասիական խոշոր ներդրողներ, ինչպիսիք են Hopu Investment Management չինական ներդրումային ընկերությունը և սինգապուրյան Temasek Holdings Pte ընկերությունը: Այժմ Bank of America բանկը շարունակում է հանդիսանալ China Construction Bank Corp. բանկի ևս 25,6 մլն արժեթղթերի (11%) սեփականատեր: Հիշեցնենք, որ ամերիկյան բանկերում անցկացված սթրես-տեստերի արդյունքների համաձայն Bank of America բանկին անհրաժեշտ է ներգրավել 33,9 մլրդ դոլար լրացուցիչ կապիտալ: