ԱՄՆ-ՈՒՄ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՓԱԿՎԵԼ Է ԱՐԴԵՆ 37 ԲԱՆԿ
ԱՄՆ Իլինոյս նահանգում գործող Bank of Lincolnwood բանկը դարձավ 37-րդ բանկը ԱՄՆ-ում, և 6-րդ բանկը Իլինոյս նահանգում, որ այս տարվա ընթացքում դադարեցնում է իր գործունեությունը: Նշենք, որ նախորդ ամսվա տվյալներով Bank of Lincolnwood բանկի ընդհանուր ակտիվների ծավալը կազմել է 214 մլն դոլար, իսկ ներգրաված ավանդների ծավալը կազմել է 202 մլն դոլար: Նշենք նաև, որ ԱՄՆ Ավանդների Երաշխավորման Հիմնադրամը (FDIC) կապահովի բանկի հաճախորդների 83 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ավանդների վերադարձը: