BASF ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 3.4 ԱՆԳԱՄ
BASF Group քիմիական կոնցեռնի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 3.4 անգամ և կազմել 955 մլն եվրո: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կրճատվել են 22%-ով և կազմել 37.5 մլրդ եվրո:
BASF ընկերությունն ամփոփել է նաև 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները: Այսպես, հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատցվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 68.7%-ով և կազմել 237 մլն եվրո, իսկ վաճառքի ծավալները կրճատվել են 19%-ով և կազմել 12.8 մլրդ եվրո: