ԲԵՆ ԲԵՐՆԱՆԿԵ – ՃԳՆԱԺԱՄՆ ԱՄՆ-ՈՒՄ ՏԵԽՆԻԿԱՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ Է
Ճգնաժամն ԱՄՆ-ում տեխնիկապես արդեն հաղթահարված է, սակայն, գործազրկության բարձր մակարդակով պայմանավորված, ամերիկյան տնտեսության կայունացման համար կպահանջվի դեռ երկար ժամանակ: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահ Բեն Բերնանկեն:
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի նախագահն, անդրադառնալով այս մեկ տարվա ընթացքում ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված ծրագրերի կարևորությանը, նշել է, որ արդյունավետ հակաճգնաժամային ծրագրերի, ինչպես նաև այդ ուղղությամբ միջազգային համագործակցության շնորհիվ ԱՄՆ-ն կարողացել է խուսափել 1930-ական թվականների տնտեսական ճգնաժամի մասշտաբներից, և այժմ առավել մեծ կարևորություն է ստանում գործազրկության հաղթահարման ուղիների մշակումը:
ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի կանխատեսումների համաձայն 2009 թվականի ընթացքում գործազրկության մակարդակն ԱՄՆ-ում կարող է կազմել 10%: