Աշխարհ

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.00-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.50
OIL:  BRENT - 95.85-0.16 WTI - 91.22-0.88
COMEX:  GOLD - 4429.80-1.38 SILVER - 66.05-0.74
COMEX:  PLATINUM - 1826.00+0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 156.21-0.03 EUR/GBP - 1.1613-0.10
FOREX:  EUR/USD - 1.1613-0.10 GBP/USD - 1.3521-0.04
STOCKS RUS:  RTSI - 819.85+2.10
STOCKS US: DOW JONES - 53414.25-0.51 NASDAQ - 26506.99-0.29
STOCKS US: S&P 500 - 7718.60-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 65020.94+1.26 TOPIX - 4103.23+0.03
STOCKS CHINA:  HANG SENG - 25650.87+1.74 SSEC - 3930.12-0.30
STOCKS EUR:  FTSE100 - 10831.09+0.00 CAC40 - 8278.77-0.09
STOCKS EUR:  DAX - 26046.40+0.17
04/09/2026  CBA:  USD - 363.85-0.34 GBP - 492.36+0.99
04/09/2026  CBA:  EURO - 422.87+0.34
04/09/2026  CBA:  GOLD - 52257+945 SILVER - 767.92+22.12
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ Է 82 ԱՆԳԱՄ ՔԻՉ, ՔԱՆ ԱՄՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ
24/09/2009 11:37
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՇԽԱՏԵԼ Է 82 ԱՆԳԱՄ ՔԻՉ, ՔԱՆ ԱՄՆ ԱՄԵՆԱԽՈՇՈՐ ԲԱՆԿԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ

Reuters լրատվական գործակալությունը հրապարակել է աշխարհի 18 խոշոր բանկերի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների իր հետազոտության արդյունքները, որոնց համաձայն շուկայական արժեքով աշխարհի խոշորագույն բանկը ճանաչված չինական ICBC բանկի խորհրդի նախագահ Ցզյան Ցզյանկինը (Jiang Jianqing) 2008 թվականի ընթացքում աշխատել է 234,7 հազար դոլար, որը կազմում է ԱՄՆ խոշորագույն JP Morgan Chase բանկի գործադիր տնօրեն Ջայմի Դեյմոնի (Jamie Dimon) աշխատած գումարի ընդամենը 2%-ը: 2008 թվականի ընթացքում ամերիկյան խոշոր բանկի գործադիր տնօրենն աշխատել է 19,6 մլն դոլար:

Նշենք, որ ԱՄՆ-ում են գործում աշխարհի ամենախոշոր բանկերից չորսը` JPMorgan, Bank of America, Wells Fargo և Citigroup բանկերը, ինչպես նաև այստեղ են ապրում աշխարհի ամենաբարձր վարձատրվող վեց բանկիրները: Միևնույն ժամանակ, Չինաստանում  տեղակայված են աշխարհի երեք խոշոր պետական ICBC, CCBC և Bank of China բանկերի գլխամասային գրասենյակները, իսկ այս բանկերի ղեկավարները և խորհրդի նախագահները տարեկան աշխատում են ընդամենը 230 հազար դոլար:

Reuters գործակալության հրապարակած տվյալներում նշվում է, որ աշխարհի մյուս զարգացած երկրներում խոշոր բանկերի ղեկավարները տարեկան աշխատում են միջինը 1 մլն դոլար, ընդ որում ԱՄՆ սահմաններից դուրս ամենաբարձրը վարձատրվում է իսպանական Banco Santander բանկի գործադիր տնօրենը, ով 2008 թվականի ընթացքում աշխատել է 13,66 մլն դոլար և բանկային ոլորտում աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարների վարկանիշային ցուցակում զբաղեցնում է յոթերորդ տեղը:

AMP
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
52257
+945
Արծաթ
767.92
+22.12