BLACKROCK-Ը ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԱՇԽԱՐՀԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
Ամերիկյան ներդրումային BlackRock հիմնադրամը նախատեսում է 13,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ ակտիվների կառավարման նպատակով ձեռք բերել Barclays բանկի մասնաճյուղը: Գործարքի արդյունքում BlackRock-ը կդառնա աշխարհի խոշորագույն ներդրումային հիմնադրամը, որի ակտիվների ըւնդհանուր ծավալը կկազմի ավելի քան 2,7 տրիլիոն դոլար: Barclays Global Investors ընկերության ձեռք բերման նպատակով BlackRock-ը նախատեսում է 6,6 մլրդ դոլար վճարել կանխիկ, իսկ մնացյալ մասը Barclays բանկը կստանա բաժնետոմսերի տեսքով: Նախնական պայմանավորվածության համաձայն Barclays բանկը կհանդիսանա վաճառված ընկերության բաժնետոմսերի 19,9%-ի սեփականատեր: