BNP PARIBAS ԲԱՆԿՆ ԱՊԱՀՈՎԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 44.8% ԱՃ
Ֆրանսիայի խոշորագույն BNP Paribas բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն հաշվետու եռամսյակում բանկի զուտ շահույթն աճել է 44.8%-ով և կազմել 1.305 մլրդ եվրո, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատավածում աճել է 40%-ով և կազմել 10.663 մլրդ եվրո:
2009 թվականի հունվար-սեպտեմբերի ամիսների արդյունքներով ֆրանսիական բանկի զուտ շահույթն աճել է 1.8%-ով և կազմել 4.46 մլրդ եվրո, իսկ հասույթն այս ինն ամիսների ընթացքում աճել է 33.8%-ով և կազմել 30.133 մլրդ եվրո:
BNP Paribas բանկը կազմավորվել է 2000 թվականին` Banque Nationale de Paris և Paribas բանկերի միաձուլման արդյունքում: