ՖՐԱՆՍԻԱԿԱՆ BNP PARIBAS ԲԱՆԿԻ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21,4%-ՈՎ
Ֆրանսիական խոշորագույն BNP Paribas բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն բանկի զուտ շահույթը 2009թ. առաջին եռամսյակում կրճատվել է 21,4%-ով և կազմել 1,56 մլրդ եվրո: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը կազմել էր 1,98 մլրդ եվրո: Հաշվետու եռամսյակում բանկի հասույթն աճել է 28,2%-ով և կազմել 9,48 մլրդ եվրո:
BNP Paribas բանկը Եվրոպայի բանկային ոլորտում հանդիսանում է առաջատար և գործունեություն է ծավալում ավելի քան 85 երկրներում: