
BOEING-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է ՇՈՒՐՋ 63 ԱՆԳԱՄ
Ինքնաթիռների արտադրությամբ առաջատար ամերիկյան Boeing ընկերությունը հրապարակել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության ֆինանսական հաշվետվությունը, որի համաձայն ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է շուրջ 63 անգամ և կազմել 44 մլն դոլար: 2008 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում ընկերությունն ապահովել էր 2.76 մլրդ դոլարի զուտ շահույթ:
Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության հասույթն աճել է 4%-ով և կազմել 50.3 մլրդ դոլար:
Նշենք նաև, որ 2009 թվականի երրորդ եռամսյակում Boeing-ի կրել է 1.6 մլրդ դոլարի վնաս, իսկ այդ նույն եռամսյակում ընկերության հասույթն աճել է 9%-ով և կազմել 16.7 մլրդ դոլար: