ТНК-ВР ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 58%-ՈՎ
Ռուս-բրիտանական ТНК-ВР ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն ընկերության զուտ շահույթը 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 58%-ով և կազմել 747 մլն դոլար: Հաշվետու եռամսյակում ընկերության հասույթը կրճատվել է մոտ 2 անգամ և կազմել 6,328 մլրդ դոլար: Ընկերությունն այդ նույն ժամանակահատվածում 3,9%-ով ավելացրել է նավթի և գազի արդյունահանման ծավալները: Նշենք նաև, որ 2008թ. տվյալներով ТНК-ВР ընկերության զուտ շահույթն աճել է 11%-ով և կազմել 6,38 մլրդ դոլար: