BP ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 62%-ՈՎ
Բրիտանական խոշոր BP (British Petrolium) ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին քառորդում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության շահույթը կրճատվել է 62%-ով և կազմել 2,4 մլրդ դոլար: Ընկերությունը նաև նշել է, որ հաշվետու ժամանակահատվածում շահույթի կրճատումը մեծապես պայմանվորված էր համաշխարհային շուկայում նավթի գների ցածր մակարդակով և ռուսական կողմի հետ ստեղծած համատեղ TNK-BP վենչուրային ընկերության ոչ արդյունավետ գործունեության հետ: