ԲՐԱԶԻԼԻԱՅԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՉՈՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՊԱՀՈՎԻ ՇՈՒՐՋ 9% ԱՃ
Բրազիլիան, որը համարվում է աշխարհի հինգերորդ խոշոր տնտեսությունն ունեցող երկիր, 2009 թվականի չորրորդ եռամսյակում կարող է ապահովել 9% տնտեսական աճ, ինչը մեծապես պայմանավորված կլինի տնտեսության ներսում սպառողական պահանջարկի վերականգնմամբ և արտահանման ծավալների աճով: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի առևտրի փոխնախարար Վելբեր Բարալը (Welber Barral) Սինգապուրում ընթացող ամենամյա լատինաամերիկյան բիզնես-գիտաժողովի շրջանակներում:
Փոխնախարարի հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարում Բրազիլիայի արտահանման ծավալները կրճատվել են միջինը 22%-ով, սակայն անցյալ ամսվա ընթացոում գրանցվել է Բրազիլիայից ԱՄՆ արտահանված ապրանքների ընդհանուր ծավալների աճ շուրջ 20%-ով: