Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԸ – 2010
03/05/2010 19:26
Կիսվել

ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԲՐԵՆԴՆԵՐԸ – 2010

ժամանակակից պայմաններում յուրաքանչյուր ընկերության գործունեության արդյունավետությունը զգալիորեն պայմանավորված է այդ ընկերւթյան բրենդի ճանաչվածությամբ: Հայտնի և սիրելի բրենդը ցանկացած ընկերության համար ապահովում է նոր հնարավորություններ` դառնալով մրցակցային առավելություն: Եվ եթե որևէ ընկերություն ընդգրկվում է աշխարհի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100 վարկանիշային աղյուսակում, ապա դա խոսում է տվյալ ընկերության հաջողակ լինելու մասին:

2010 թվականի աշխարհի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100 վարկանիշային աղյուսակը գլխավորում է ամերիկյան ինտերնետային հսկա ընկերություն ներկայացնող Google ապրանքային նշանը: Վերջինիս արժեքը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է շուրջ 14%-ով և ներկայումս գնահատվում է 14,260 մլն դոլար:

Ամենաթանկ բրենդների առաջին եռյակում են հայտնվել նաև IBM և Apple ապրանքային նշանները, որոնք գնահատվում են համապատասխանաբար 86,383 մլն դոլար  և 83,153 մլն դոլար: 2009 թվականի համեմատությամբ IBM ապրանքային նշանի արժեքը բարձրացել է 30%-ով, իսկ  Apple-ի արժեքը` 32%-ով:

Այս տարվա ամենաթանկ բրենդների առաջին տասնյակում են նաև Microsoft (76,344 մլն դոլար), Coca-Cola (67,983 մլն դոլար) և Mcdonald`s (66,005 մլն դոլար) ապրանքային նշանները, որոնք հայտնվել են աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշային աղյուսակի համապատասխանաբար չորրորդ, հինգերորդ և վեցերորդ տեղերում: Նշենք, որ այս տարի նախորդ տարվա համեմատությամբ Microsoft ապրանքային նշանը պահպանել է իր արժեքը նույն մակարդակում, մինչդեռ Coca-Cola-ի արժեքը բարձրացել է 1%-ով, իսկ Mcdonald`s բրենդի արժեքը 1%-ով նավազել է:

2010 թվականի ամենաթանկ բրենդների BrandZ Top 100  աղյուսակի յոթերորդ տեղում է Marlboro ապրանքային նշանը (57,047 մլն դոլար), որին հաջորդում են համապատասխանաբար China mobil (52,616 մլն դոլար) և General electric (45,054 մլն դոլար) ապրանքային նշանները: Աշխարհի ամենաթանկ բրենդների առաջին տասնյակը եզրափակում է Vodafone ապրանքանիշը (44,404 մլն դոլար):

Հատկանշական է, որ աշխարհի ամենաթանկ բրենդների վարկանիշային աղյուսակի առաջին տասնյակում ընդգրկված հայտնի ապրանքային նշանները, բացառությամբ, իհարկե, China mobil-ի և Vodafone-ի, ներկայացնում են ամերիկյան ընկերություններ:

 

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2