BRIC ԵՐԿՐՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Այսօր Ռուսաստանում կկայանա BRIC երկրների առաջին համաժողովը, որի շրջանակներում Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի և Չինաստանի նախագահները կքննարկեն համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հաղթահարմանը, մասնավորապես ներկա պայմաններում միջազգային ֆինանսական կառույցների վերակառուցման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրման անհրաժեշտությանն առնչվող հարցեր: BRIC երկրների ղեկավարները կանդրադառնան նաև միջագային քաղաքական իրադրությանը, որոշ տարածաշրջաններում առկա քաղաքական անկայունությանը, ինչպես նաև կքննարկվեն պարենային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր: Համաժողովի ավարտին նախատեսվում է համաշխարհային տնտեսության կայունացման և անվտանգության, ինչպես նաև միջազգային համագործակցության վերաբերյալ համատեղ համաձայնագրերի ընդունում: