BRITISH AMERICAN TOBACCO ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 18%-ՈՎ
Ծխախոտ արտադրող խոշորագույն British American Tobacco Plc ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն 2009թ. առաջին եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթն աճել է 18%-ով և կազմել 1.59 մլրդ ֆունտ ստերլինգ (2.6 մլրդ դոլար): Հաշվետու ժամանակահատվածում ընկերության հասույթն աճել է 24%-ով և կազմել 6.78 մլրդ ֆունտ ստերլինգ (11.1 մլրդ դոլար):
Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության մեջ նշվում է, որ հաշվետու ամիսների ընթացքում շահութաբերության աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում, և առավելապես Իտալիայում, Ռուսաստանում և Մեքսիկայում ծխախոտային արտադրանքի գների բարձրացմամբ: