Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԲԻԼ ԳԵՅԹՍԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է 1,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
06/07/2010 12:21
Կիսվել

ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԸ ԲԻԼ ԳԵՅԹՍԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼ Է 1,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ

Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթն իր գործընկեր, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի և վերջինիս կնոջ Միլինդա Գեյթսի բարեգործական հիմնադրամին նվիրաբերել է 1,6 մլրդ դոլար: Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավարը բարեգործական հիմնադրամին ամբողջ գումարը փոխանցել է բաժնետոմսերի տեսքով: Նշենք, որ 2009 թվականին` ճգնաժամային տարվա պայմաններում, Ուորեն Բաֆեթը բարեգործական նպատակներով ծախսել էր 1,25 մլրդ դոլար, իսկ 2008 թվականին` 1,8 մլրդ դոլար:

Ուորեն Բաֆեթի կարողությունը ներկայումս գնահատվում է 47 մլրդ դոլար, իսկ վերջինիս պատկանող ներդրումային ընկերությունը, որի տնօրեններից մեկը Բիլ Գեյթսն է, մեծ վստահություն է վայելում ներդրողների շրջանում: Այս տարվա ընթացքում ընկերության արժեթղթերի գներն աճել են արդեն ավելի քան 18%-ով:

Հիշեցնենք, որ վերջերս Բիլ Գեյթսը և Ուորեն Բաֆեթը դիմել էին աշխարհի հարուստ մարդկանց` կոչ անելով վերջիններս իրենց կարողության գոնե կեսը ծախսել բարեգործական նպատակներով և իրենց կուտակած հարստության մի մասը նվիրաբերել բազում խնդիրների առջև հայտնված և օգնության կարիք ունեցող մարդկանց:

Աշխարհի հարուստներին ուղղված իր խոսքում Ուորեն Բաֆեթը նշել է, որ շատ ուրախ է դեռևս 2006 թվականին ընդունած իր այն որոշման համար, երբ առանց որևէ կասկածի իր կարողության 99%-ը (շուրջ 50 մլրդ դոլար) փոխանցեց Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամին: Ամերիկացի հայտնի ներդրողը դիմել է խնդրանքով  բոլոր այն մարդկանց, ում կարողությունը գնահատում է միլիարդ դոլարներով, հետևել իր օրինակին:

Ամերիկյան Forbes ամսագրի` աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշում Ուորեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը զբաղեցում են համապատասխանաբար երրորդ և երկրորդ հորիզոնականները:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11