
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹԻ ՈՐԴԻՆ ԿՂԵԿԱՎԱՐԻ COCA-COLA-Ն
Նշենք, որ մինչ այս Հ. Բաֆեթը հանդիսանում էր բարեգործական հիմնադրամի նախագահ, որը զբաղվում էր գյուղատնտեսական ոլորտի աջակցությամբ: Բաֆեթի որդին եղել է նաև հոր ներդրումային ընկերության` Berkshire Hathaway Inc-ի տնօրենների խորհրդի անդամ: Berkshire Hathaway Inc-ը հանդիսանում է Coca-Cola-ի բաժնետեր:
Պետք է նշել, որ Հովարդ Բաֆեթը միակն է միլիարդատիրոջ երեք որդիներից, ով Berkshire Hathaway ընկերության խորհրդի անդամ է: Այսօր նա Ուորեն Բաֆեթի բիզնեսի հավանական ժառանգորդն է: