14/09/2010 12:44
ՈՒՈՐԵՆ ԲԱՖԵԹ – ԱՄՆ-ՈՒՄ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔ ՉԻ ԼԻՆԻ
Ամերիկացի միլիարդատեր և հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը բացառել է ԱՄՆ-ում ճգնաժամի կրկնվելու հավանականությունը: Ելույթ ունենալով Մոնտանայում ընթացող տնտեսական համաժողովի շրջանակներում` Berkshire Hathaway ներդրումային ընկերության հիմնադիր և ղեկավար Ուորեն Բաֆեթը նշել է, որ իր ընկերությունը վերջին ժամանակահատվածում գրանցում է անընդմեջ աճ` տնտեսության վերականգնմանը զուգընթաց:
ինչ վերաբերում է ամերիկյան բանկերին, ապա հայտնի ներդրողը, ով հանդիսանում է նաև ամերիկյան Wells Fargo բանկի բաժնետեր, նշել է, որ ամերիկյան բանկերն այսօր իրացվելիության խնդիր չունեն և պատրաստ են ընդլայնել վարկավորման ծավալները` բիզնես-նախագծերի ֆինանսավորման ճանապարհով:
Նշենք, որ այս տարվա ընթացքում Berkshire Hathaway ներդրումային ընկերության բաժնետոմսերի գներն աճել են շուրջ 26%-ով:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
18:37 23/10/26
16:18 23/10/26
