ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԻԶՆԵՍԸ ԿԱՇԱՌՔՆԵՐԻ ՎՐԱ ՏԱՐԵԿԱՆ ԾԱԽՍՈՒՄ Է 40 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Transparency International (TI) միջազգային հասարակական կազմակերպության ներկայացրած զեկույցի համաձայն զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում ընկերությունները պետական ոլորտի աշխատողներին և քաղաքական գործիչներին տալիս են տարեկան շուրջ 40 մլրդ դոլար կաշառք: TI կազմակերպության կողմից իրականացված հարցմանը մասնակցած միջազգային ընկերությունների գնահատմամբ իրականացվող ծրագրերի համար նախատեսված ծախսերի ընդհանուր ծավալը կոռուպցիայի պատճառով աճել է նվազագույնը 10%-ով: