BVLGARI–Ն ԿԻՍԱՄՅԱԿՆ ԱՄՓՈՓԵԼ Է 9,1 ՄԼՆ ԵՎՐՈ ՇԱՀՈՒՅԹՈՎ
2011թվականի առաջին կիսամյակի արդյունքներով իտալական Bvlgari ընկերության զուտ շահույթը կազմել է 9,1 մլն եվրո: Միևնույն ժամանակ, ընկերության արտադրանքի վաճառքի ծավալներն աճել են 3%-ով և կազմել 548 մլն եվրո:
Նշենք, որ Bvlgari ընկերությունը զբաղվում է հագուստի, զարդերի, օծանելիքի, կոսմետիկայի և այլ պարագաների արտադրությամբ:
Համանուն ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ բաժնետոմսերի 51%-ը: