
CANON-Ի ՀԱՍՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է ՇՈՒՐՋ 30%-ՈՎ
Ճապոնական Canon Inc. ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեությունը: Ընկերության հրապարակած նախնական տվյալների համաձայն հաշվետու եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ ընկերության հասույթն աճել է շուրջ 30%-ով և կազմել 657 մլն դոլար:
Canon Inc. ընկերությունը հիմնադրվոլ է 1937 թվականին: Ներկա դրությամբ ընկերությունը զբավեցնում է առաջատար դիրքեր թվային տեխնիկայի, և առավելապես տեսախցիկների արտադրության ոլորտում: