CARLSBERG ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԱՍԻԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Գարեջուր արտադրող դանիական Carlsberg ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը ասիական երկրներում` նպատակ ունենալով փոքրացնել իր կախվածությունը ռուսական շուկայից: Ներկա պայմաններում ընկերության վաճառքի ընդհանուր ծավալի մոտ 10%-ը և շահույթի 17%-ը բաժին է ընկնում ասիական երկրներին: Ընկերության ղեկավարության կարծիքով համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում առավել արդյունավետ տարբերակ է ներդրումային նախագծերի իրականացումը ասիական երկրներում: Ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հնդկաստանում, Սինգապուրում և Չինաստանում: