ԴԱՆԻԱԿԱՆ CARLSBERG ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 28,4%-ՈՎ
Գարեջրի արտադրությամբ համաշխարհային առաջատար դանիական Carlsberg ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երեք եռամսյակների իր գործունեության արդյունքները, որոնց համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթն աճել է 28,4%-ով և կազմել 432,6 մլն եվրո: Այս ինն ամիսների ընթացքում ընկերության վաճառքի ծավալները կազմել են 6,15 մլրդ եվրո, որը գերազանցում է վերլուծաբանների կանխատեսումները:
Դանիական ընկերության տարածած հաղորդագրության համաձայն 2009 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով ընկերության զուտ շահույթը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ աճել է 22,1%-ով և կազմել 200,2 մլն եվրո: