Աշխարհ

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԶԳԱԼԻ ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
28/03/2011 17:34
Կիսվել

ՃԱՊՈՆԱԿԱՆ ԱՂԵՏՆԵՐԻՑ ԶԳԱԼԻ ՏՈՒԺԵԼ Է ՆԱԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՎՏՈԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Ճապոնիայից մատակարարվող մեքենամասերի բացակայության պայմաններում համաշխարհային ավտոարտադրությունը կրել է 600 հազար ավտոմեքենաների «վնաս»:  Այսպիսի գնահատական են տվել վերլուծաբանները` փորձելով պարզել Ճապոնիայում տեղի ունեցած աղետների ազդեցությունը համաշխարհային ավտոարտադրության վրա: Բացի ճապոնական ավտոկոնցեռներից, երկրաշարժի հետևանքները զգալի են եղել նաև  General Motors-ի, Opel-ի, Ford-ի, Renault-նի և Peugeot Citroen-ի համար:

Միջազգային հետազոտական HIS Global Insight ընկերության տվյալներով`  մարտի 11-ի իրադարձություններին հաջորդող երկու շաբաթների ընթացքում համաշխարհային ավտոարտադրությունը կրճատվել է 340 հազար ավտոմեքենայով` հիմնականում Ճապոնիայում արտադրության դադարեցման պատճառով:  Այսպես, Toyota-ն արդեն հայտնել է, որ իր արտադրությունը կրճատվել է 140 հազար ավտոմեքենայով: Միևնույն ժամանակ, Honda-ի արտադրության ծավալները կրճատվել են 47 հազար միավորով, Mazda-ինը՝ 30 հազար, Mitsubishi-ինը՝ 15 հազար:  Նախորդ շաբաթ Toyota-ն նաև հայտնեց, որ մեքենամասերի մատակարարման դադարեցման հետևանքով ԱՄՆ-ում մի քանի հավաքող գործարաններ կարող են դադարեցնել իրենց գործունեությունը:

Մասնագետները կարծում են, որ ամսվա կտրվածքով համաշխարհային ավտոարտադրությունը կարող է կրճատվել 600 հազար ավտոմեքենայով, ընդ որում աստիճանաբար աղետի հետևանքներն իրենց վրա սկսում են զգալ ինչպես եվրոպական, այնպես էլ ամերիկյան ավտոարտադրողները:  Այսպես, նախորդ շաբաթ PSA Peugeot Citroen ընկերությունը հայտարարել էր, որ Սլովակիայի իր գործարանում ժամանակավորապես կկրճատի արտադրության ծավալը: Միևնույն ժամանակ, ամերիկյան Ford Motor-ը հայտնել է, որ ապրիլի 4-ից հինգ օրով կանգ կառնի Բելգիայի Գենկ քաղաքի գործարանը, որտեղ հավաքում են Mondeo և S-Max մոդելները:

 

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88