ՀԱՐԱՎԿՈՐԵԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋԱՐԿՆ ԱՃԵԼ Է
Ավտոարտադրող հարավկորեական խոշորագույն Hyundai Motor Co. և Kia Motors ընկերություններն ամերիկյան շուկայում ապահովել են վաճառքի ծավալների զգալի աճ, մասնավորապես սեպտեմբեր ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Hyundai ընկերության վաճառքի ծավալներն աճել են 27%-ով, իսկ Kia Motors ընկերությունն ապահովել է ավտոմեքենաների վաճառքի ծավալների շուրջ 24% աճ:
Ընկերությունների ներկայացրած հաշվետվությունների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում ԱՄՆ-ում վաճառվել է Hyundai ընկերության արտադրության 31511 և Kia Motors ընկերության արտադրության 21623 ավտոմեքենա: