CATERPILLAR-Ի ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԳՆԵՐԸ, ԵՐՐՈՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԴՐԱԿԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ, ԱՃԵԼ ԵՆ 6%-ՈՎ
Ամերիկյան հայտնի Caterpillar ընկերության արժեթղթերի գները գրանցել են ռեկորդային աճ և հասել վերջին 52 շաբաթների ընթացքում իրենց առավելագույն մակարդակին այն բանկից հետո, երբ ընկերությունը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության արդյունքները:
Ընկերության արժեթղթերի գները երեկ` հոկտեմբերի 19-ին, կայացած առևտրային շրջանների ընթացքում գրանցել են շուրջ 6% աճ, որը մեծապես պայմանավորված է ընկերության հետագա գործունեության հետ կապված ներդրողների դրական սպասումներով: