CHEVRON ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 52%-ՈՎ
Ամերիկյան Chevron Corp. ընկերությունն ամփոփել է 2009 թվականի երրորդ եռամսյակի իր գործունեության ֆինանսական արդյունքները: Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ամիսների համեմատությամբ ընկերության եկամուտները կրճատվել են 52%-ով և կազմել 3.8 մլրդ դոլար, իսկ հասույթն այդ նույն ժամանակահատվածում կրճատվել է շուրջ 41%-ով և կազմել 46.6 մլրդ դոլար` նախորդ տարվա երրորդ եռամսյակում գրանցված 78.9 մլրդ դոլարի դիմաց: