
ՉԻՆԱԿԱՆ ԵՐԿՈՒ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԱԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՈՒՄ
Չինական երկու մետալուրգիական ընկերություններ նախատեսում են հաջորդ շաբաթ իրականացնել արժեթղթերի առաջնային տեղաբաշխում Հոնկոնգի բորսայում: Sinopharm ընկերությունը մտադիր է արժեթղթերի տեղաբաշխման արդյունքում ներգրավել շուրջ 900 մլն դոլար, իսկ Metallurgical Corporation of China ընկերությունը` 1.8 մլրդ դոլար: Նշենք, որ Հոնկոնգի բորսայում արժեթղթերի առաջնային տեղաբաշխում իրականացնելու հայտ են ներկայացրել շուրջ 9 ընկերություն: