ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 86%-ՈՎ
Այս տարվա առաջին երկու ամիսների ընթացքում Վրաստանի և Չինաստանի միջև երկկողմ առևտրի ծավալները հասել են 46,77 մլն ԱՄՆ դոլարի` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ գրանցելով շուրջ 86% աճ:
Չինաստանի առևտրի նախարարության տվյալների համաձայն` հաշվետու երկու ամիսների արդյունքներով Վրաստանից Չինաստան արտահանման ծավալները կազմել են 3,02 մլն դոլար` գրանցելով 354% աճ, իսկ Չինաստանից Վրաստան արտահանման ծավալները կազմել են 43,75 մլն ԱՄՆ դոլար` գրանցելով շուրջ 79%-ով աճ: