ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի ՏԱՐԵԿԱՆ ԱՃԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՍՆԵԼ 10,5%-Ի
2010 թվականի արդյունքներով Չինաստանում կարող է գրանցվել 10.5% տնտեսական աճ: Այսպիսի կանխատեսում է ներկայացրել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի ֆինանսների և առևտրի գիտահետազոտական ինստիտուտը:
Ինչպես տեղեկացնում են չինական ԶԼՄ-ները` ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով երկրում ՀՆԱ-ի աճը կազմել է 11.9%, երկրորդ եռամսյակում, նախնական հաշվարկների համաձայն, գրանցվել է ՀՆԱ-ի 10.6% աճ, իսկ երրորդ եռամսյակում, ըստ կանխատեսումների, ցուցանիշի աճը կկազմի 10.1%:
Նշենք նաև, որ վերլուծաբանների զգալի մասը ընթացիկ տարվա համար երկրում կանխատեսում է զգալի գնաճ, մինչդեռ Չինաստանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի համաձայն երկրում 2010 թվականի տարեկան հաշվարկով գնաճը չպետք է գերազանցի 3%-ը: