ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃ
Չինաստանի ավտոարտադրողների ասոցիացիայի հրապարակած տվյալների համաձայն այս տարվա հունիս ամսվա ընթացքում Չինաստանում մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են ռեկորդային 48%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում վաճառվել է 873 հազար մարդատար ավտոմեքենա, իսկ ավտոմեքենաների վաճառքի ընդհանուր ծավալը, ներառյալ նաև բեռնատարները և ավտոբուսները, աճել է 36%-ով և կազմել 1.14 մլն ավտոմեքենա: Նշենք, որ ավտոմեքենաների վաճառքի ծավալների աճը պայմանավորված է պետության խթանող քաղաքականությամբ, մասնավորապես հարկերի կրճատմամբ և պետական սուբսիդիաների տրամադրմամբ, ինչի արդյունքում էլ Չինաստանն այժմ համարվում է աշխարհի ամենամեծ ավտոշուկան: